Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է. Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը դադարեցնելու մասին
Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ամբողջ տարածքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստան-Արցախ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով:
«Դրան զուգահեռ, Արցախի ժողովուրդը 32 ժամ է՝ գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»: