Կադիրովը ցույց է տվել Ուկրաինայում ռուսական հրետանու աշխատանքը (տեսանյութ)
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայի 2-րդ բանակային կորպուսի և չեչենական «Ախմատ» հատուկջոկատայինների հրետանավորները մի շարք հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերի վրա Սոլեդարի ուղղությամբ։
Ռուսական հրետանու աշխատանքի տեսագրությունը ցուցադրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հրետանավորների գործողությունները «վախ և սարսափ են առաջացնում ուկրաինացի ազգայնականների և ՆԱՏՕ-ի անդամների շարքերում»։
«Սա խոսում է այն մասին, որ հակառակորդը հիանալի գիտի, թե ինչի են ընդունակ մեր տղաները, որոնք իրենց տրամադրության տակ ունեն հակառակորդի մոտավոր կոորդինատները»,- հավելել է Կադիրովը։