Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ԱԳՆ-ում. քննարկվել են հայկական կողմերի հետագա գործողությունները
Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Մնացական Սաֆարյանը և ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունել են Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մանրամասները, ինչպես նաև հայկական կողմերի հետագա գործողությունները: