Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Միջազգային իրավունքը ծաղրող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լաչինի (կյանքի) միջանքը փակելը՝ Սումգայիթի, Մարաղայի ջարդերի, մեր Հայրենակիցներին ցեղասպանելու քաղաքականության շարունակությունն է: Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև այլ մարմիններ պարզապես կոչով են հանդես եկել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Ոչ մի պատժամիջոց, ոչ մի պատժամիջոցի զգուշացում ադրբեջանին:

Արցախի Հանրապետության ավելի քան 120,000 մեր Հայրենակիցների բլոկադայի, առանց դեղամիջոցի մնալու, առանց ջեռուցման, հիվանդանոցների ու դպրոցների խափանման փաստերի պայմաններում միջազգային հանրության համար առաջանում է (միջազգային իրավունքում հայտնի jus cogens և erga omnes սկզբունքների տեսանկյունից) պարտավորություն գործելու, ինչը բացակայում է:

Ստեղծված իրավիճակն ակնհայտ հաստատում է, որ ճանաչում կամ անջատում հանուն փրկության սկզբունքները Հայաստանի իշխանությունների կողմից Արցախից հրաժարվելու փոխարեն ՊԱՅՔԱՐԵԼՈւ դեպքում հստակ արդյունք կարող է տալ:

Արցախ ջան, իմ քույրեր ու եղբայրներ ջան, շատ լավ գիտեմ որքան ուժեղ եք, հենց Ձեզանից ենք ուժ ստանում...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն