«Լաչինի միջանցքը փակվել է հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով». Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել Լաչինի միջանցքի փակման խնդրին։
«Մենք անհանգստացած ենք Լաչինի միջանցքի արգելափակման փաստով։ Այն տեղի է ունեցել կողմերի՝ հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունների պատճառով։ ՌԴ ՊՆ-ն և խաղաղապահները այս օրերին ակտիվ աշխատում են իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք տրանսպորտային հաղորդակցության ամբողջական վերակագնում ամենամոտ ժամանակներում։ Ցանկանում եմ նշել, որ եռակողմ համաձայնությամբ կողմերը պատասխանատվություն են ստանձնել, որոնք պետք է իրականացվեն։ Որտեղից էլ որ հնչեն մեղադրանքներ խաղաղապահների դեմ, դրանք անթույլատրելի են և անարդյունավետ։ ՌԴ խաղաղապահ զորախումբը արդյունավետ կատարում է իր խնդիրները և տարածաշրջանային անվտանգության երաշխավորն է»,- հայտարարել է Զախարովան։