Ֆրանսիայի Լիոն քաղաքի մերձակայքում գտնվող բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 երեխա, հայտնում է BBC-ն։

Ժամը 06:30-ին (05:30 GMT) Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով Վոլքս-ան-Վելեն քաղաքի 7 հարկանի բազմաբնակարան շենքում «մեծ հրդեհի» բռնկման մասին:

Ըստ հաղորդագրության՝ 4 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս 10-ը հայտնել են թեթև վնասվածքների մասին:

Ժամը 03:25-ին (02:25 GMT) դեպքի վայր է ուղարկվել 170 հրշեջ, կրակը մարվել է:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն