Ուկրաինական մի շարք քաղաքներ հոսանքազրկվել են
Ուրբաթ առավոտյան ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել: Իշխանությունները հայտնել են պայթյունների մասին Կիևի և Խարկովի մարզերում։
Օդային հարձակումներից էլեկտրաէներգիայի ընդհատումներ են սկսվել Կիևում, հաղորդում է ուկրաինական Strana.ua-ն։
Ամբողջությամբ հոսանքազրկվել են Խարկովն ու Պոլտավան, մասամբ հոսանքազրկվել է երկաթուղին Խարկովի, Կիրովոգրադի և Դնեպրոպետրովսկի մարզերում: