«Նժդեհի գաղափարախոսությունը ֆաշիստական է». նա ԿԳՄՍ ներկայիս փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է
Համացանցում բում է.
Շնորհավորական խոսքեր, մաղթանքներ, հիացական մտքեր՝ ուղղված ԿԳՄՍ նորանշանակ նախարարին։ Իհարկե, այս ամենը շատ օրինաչափ կլիներ, եթե չլիներ ամենազավեշտալին։
Նորանշանակ նախարարուհուն շնորհավորում են մանկավարժներ, դպրոցների տնօրեններ, կրթության ոլորտի պատասխանատուներ, ովքեր հիշողության հետ խնդիրներ ունեն, երևի, եթե մոռացել են իրենց սրտի նախարարուհու մտքի փայլատակումերը՝ Գարեգին Նժդեհին ֆաշիստ որակելով։
Եվ ամենևին զարմանալի չէ, երբ նախարար տիկնոջ կրթական բարեփոխումների առաջին հորիզոնականում ռազմահայրենասիրական թեմաներով միջոցառումների արգելքն է դպրոցներում։
Փաստորեն, սիրելի տնօրեններ և ոչ միայն, դուք շռայլորեն գովաբանում և քծնում եք մի մարդու, ով մերժում է հայրենասիրությունը, հայի ոգին ու ազգային գաղափարախոսությունը։ Կարծում եք սերունդները ներելու են ձեզ, ձեր անսկզբունք տեսակը՞՞՞՞՞՞
Այս ոգու սովն էլ կանցնի.......
Հ.Գ Փառք ու պատիվ բոլոր նվիրյալ, հայրենասեր ու պատվասեր մանկավարժներին, ովքեր արժանապատվորեն կրում են հայ մանկավարժի արժանի կոչումը։ Խոնարհումս ձեզ