Մարդասիրական աղետն անխուսափելի է, եթե աշխարհը քայլեր չձեռնարկի. Փոլ Կրեկորյանը՝ Լաչինի միջանցքի փակման մասին
Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:
«Երեքշաբթի Ադրբեջանի բռնապետը փակել է ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Վառելիքը, պարենամթերքը և դեղորայքը սպառվում են։ Մարդասիրական աղետն անխուսափելի է, եթե աշխարհը քայլեր չձեռնարկի»,- գրել է պաշտոնյան։