Ուկրաինայի էներգահամակարգում հզորության պակասը զգալի խնդիր է. Ukrenergo
Ուկրաինայի էներգահամակարգում հզորության պակասը շարունակում է զգալի խնդիր լինել՝ հայտարարել են ազգային էներգետիկ Ukrenergo ընկերությունից:
Մասնագետները պարզաբանել են, որ էլեկտրացանցերի շահագործումը բարդանում է եղանակային պայմանների պատճառով:
Ըստ Ukrenergo-ի՝ շարունակվում է ատոմակայանների բլոկները նախատեսված հզորության մակարդակին հասցնելու գործընթացը։ ՋԷԿ-երն աստիճանաբար վերականգնում են աշխատանքները, ՀԷԿ-երն աշխատում են ժամանակացույցով։
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը երեկ հայտնել էր, որ ամբողջ երկրում էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վնասման պատճառով էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են սկսվել: