Բժիշկները բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ ի զորակցություն Արցախի բնակչության
Այսօր Հայաստանի բազմաթիվ բժիշկներ բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ ի զորակցություն Արցախի բնակչության, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին՝ իրենց ազգային ու մասնագիտական առաքելություններին հավատարիմ մնալու համար: Նստացույցն ու այլ ակցիաներ շարունակում ենք»,- գրել է նա: