NASA-ն հրապարակել է հոսանքազրկված Ուկրաինայի տիեզերական լուսանկարը
ԱՄՆ տիեզերական NASA-ն կիրակի օրը հրապարակել է Երկրի արբանյակային պատկերը, որը ցույց է տալիս լույսի բացակայությունը Ուկրաինայում դեկտեմբերի 16-ին ռուսական հարվածներից հետո:
Լուսանկարը թվագրված է դեկտեմբերի 17-ով, դրանում երևում է, որ Ուկրաինան մնում է կատարյալ մթության մեջ, շուրջը երևում են քաղաքների և հարևան երկրների ենթակառուցվածքների լույսից լուսավոր կետեր։ Ընդ որում, ըստ «Ռիա Նովոստի», պատկերը հստակ ցույց է տալիս, որ նոյեմբերի համեմատ Ուկրաինայի տարածքում ավելի քիչ լուսավոր օբյեկտներ կան։