Իրանի իշխանությունները պատրաստ են կարգավորելու հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, երբ համոզվեն, որ Էր Ռիադը պատրաստ է դրան։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով Թեհրանում կայացած համաժողովում։

«Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները կշարունակվեն նախկին ձևով, մենք պատրաստ ենք գնալ պաշտոնական դիվանագիտության ճանապարհով, վերաբացել երկու երկրի դեսպանատները և վերադառնալ նորմալ հարաբերությունների, երբ սաուդյան կողմը դրան պատրաստ լինի»,- ասել է նախարարը՝ պատասխանելով դեկտեմբերի 20-ին Ամմանում նախատեսված Բաղդադի համագործակցության և գործընկերության երկրորդ խորհրդաժողովի շրջանակում սաուդցի պաշտոնակցի՝ Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին: «Մենք միշտ ողջունել ենք տարածաշրջանի և Պարսից ծոցի երկրների հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը»,- հավաստիացրել Է իրանական դիվանագիտության ղեկավարը:

Աբդոլլահիանի գնահատմամբ՝ «Ամմանում կայանալիք խորհրդաժողովը կարող է տարածություն ստեղծել տարածաշրջանում մարտահրավերները հաղթահարելու համար: Այդ հանդիպմանը պետք է շեշտը դրվի տարածաշրջանային համագործակցության վրա՝ առանց օտարերկրյա միջամտության»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն