Ընդդիմությունը, որն այսօր արդեն ներկայացված է նաեւ խորհդրարանում, պետք է օգտագործի ամբողջ գործիքակազմը եւ այն լրացուցիչ հնարավորությունները, որ նա ստացել է հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:

«Դա խորհրդարանական ամբիոնն է, ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման հնարավորությունն է, դա խորհրդարանում, եթե նույնիսկ այս դավաճան խմբակը բոյկոտի ենթարկի եւ փորձի  չստեղծել քննիչ հանձնաժողով, ուղղակի խորհրդարանի դահլիճը պետք է դարձվի քննիչ հանձնաժողովի գործունեության վայր: Ամեն չորեքշաբթի օր, ամեն կառավարության հետ հարցուպատասխանի օր պետք է վերածվի վարչապետի պաշտոնը զավթած անձնավրության հարցաքննության օրվա: Բոլոր 36 պատգամավորները պետք է հարցերը, որ նրանք ունեն 44-օրյա պատերազմի վերաբերյալ, պետք է տրվեն նրան: Նա ամեն չորեքշաբթի սարսափով պետք է մտնի խորհրդարանի շենք: Եթե հանկարծ շարունակվում են քաղաքական այս բռնաճնշումները, մենք պետք է բոլոր միջոցներով զրկենք սրանց իրենց ժողովրդավար ներկայացնելու որեւէ հնարավորությունից: Քաղաքական այն բռնապետական ռեժիմը, որ փորձ է արվում հաստատել, պետք է ցանկացած գնով կասեցնել: Կլինի դա փողոցային պայքարով, կլինի դա լրացուցիչ ձերբակալությունների գնով, ցանկացած գնով երկրի այս ընթացքը պետք է կասեցվի: Երրորդ, մենք հստակայական գործ ունենք անելու հասարակության ներկայացուցիչների հետ՝ բացատրելու, թե ում հետ նրանք գործ ունեն»,-ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն