Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։



Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումատակի 3-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Դավիթաշենի կամուրջը երկկողմանի փակվել է, իսկ ավտոմեքենաները տարբեր հատվածներում են։ Մոտ 15-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ էլ, չսպասելով ԱՊՊԱ-ի ժամանմանը, իրար հետ, ինչպես ժողովուրդն է ասում՝ տնավարի լեզու գտան, և ավտոմեքենաները դուրս բերեցին վթարի վայրից։



Այս պահին տեղում աշխատում են պարեկները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Փրկարարներն ու պարեկները մի քանի քաղաքացիների բուժօգնություն են ցուցաբերել, սակայն այդ քաղաքացիները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դավիթաշենի ողջ կամուրջը հիշեցնում է «Սոդոմ-Գոմոր», քանի որ պատկան մարմինները չեն բարեհաճել կամուրջը մշակել մերկասառույցից, ու միայն ժամը 08։50-ին բարեհաճել են ու այս պահին աղ ու ավազ են լցնում։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն