«Բացե՛ք Արցախի կյանքի ճանապարհը». մշակութային գործիչների քայլերթը դեպի դեսպանատներ
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքն օրեր շարունակ փակելու պատճառով մի խումբ մշակութային գործիչներ Ազատության հրապարակից երթ են իրականացրել դեպի դեսպանատներ: Կազմակերպիչներին են միացել հազարավոր քաղաքացիներ:
Նախաձեռնողների ներկայացմամբ՝ նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է խնդրի մասին, ինչպես նաև աջակցել շրջափակաման մեջ հայտնված 120 հազար արցախցիներին։ Ակցիայի մասնակիցները «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը ես եմ» վանկարկումներով քայլում են դեպի դեսպանատների շենքեր:
Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից: