«Իրավիճակը շատ ծանր է, նախևառաջ հոգեբանական իմաստով։ Ամեն ինչ արվում է, որպեսզի լուծումներ գտնենք՝ դուրս գալու այս իրավիճակից»,-ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Այսօր 11-րդ օրն է, ինչ ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախի կյանքի ճանապարհը։

«Ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակն արագ փոխվի: Մյուս կողմից՝ ուզում ենք այնպես անենք, որ մեր արժանապատվությունը չկորցնենք, որ հետո հետևանքները ծանր չլինեն, որ կարողանանք Արցախում հանգիստ ապրել։ Իսկապես, իրավիճակը ծանր է՝ և՛ սննդի, և՛ բենզինի հետ կապված»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Ուզում եմ մի բան ասել. առաջին՝ պատասխանատու ենք, պատրաստ ենք, աշխատելու ենք, անելու ենք: Երկրորդ՝ չենք թողնելու ոչ մեկին այս ամենը դարձնի քաոս, երրորդ՝ անպայման լրատվամիջոցներով տեղեկացնելու ենք՝ ինչ ենք անում. ինֆորմացիան ստանալու եք օպերատիվ շտաբից»,- նշել է Վարդանյանը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն