Այսօր Գյումրիում բնակարանամուտ է տոնում 36 ընտանիք
Այսօր`դեկտեմբերի 23–ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական
հիմնադրամի կողմից Գյումրի քաղաքի «Մուշ–2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ․, շենք 1 և
շենք 1/1) կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությունը:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը,
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գյումրու քաղաքապետ Վարդգես
Սամսոնյանը, Շիրակի մարզպես Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնատար անձինք:
«Մուշ–2» թաղամասում կառուցված երկու բազմաբնակարան շենքերը
նախատեսված են 36 ընտանիքի համար, ևս երկու շենք կառուցման փուլում են,
բնակարանային համալիրում կառուցվել է նաև մանկապարտեզ, իսկ շենքերի
ձեղնահարկերում կգործեն արհեստանոցներ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մուշ-2»
թաղամասի բազմաբնակարան շենքերի 36 շահառուներն ընտրվել են ըստ հստակ
մշակված չափորոշիչների՝ երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբևէ ԲԳՎ կամ
տուն ստացած չլինելը, անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ
ընտանիք լինելը: Շահառուների ընտրությունից հետո ցուցակները նաև քննարկվել ու
համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որպեսզի շահառուների
ընտրությունը կատարվի լիովին անաչառ։
«Մեր Գյումրի» ծրագիրը Հիմնադրամը հատուկ մշակել է
երկրաշարժից տուժած և 30 տարի տնակավաններում բնակվող գյումրեցիների հոգսը
թոթափելու նպատակով