Այն թշնամանքի մթնոլորտը, որ այսօր կա, երբեք չի եղել Գալուստ Սահակյանի օրոք. Գևորգ Պետրոսյան
Գալուստ Սահակյանի պես մարդիկ երբ էլ հեռանան կյանքից, դա երկրի և պետականության համար մեծ կորուստ է, նրանցից սովորելու շատ բան կար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նշենք, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը: