Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող երկհարկանի մասնավոր ծերանոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի պահին շենքում եղել է 26 մարդ, 20-ը զոհվել է՝ հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Մյուս տուժածներին հոսպիտալացրել են: Իրավապահների տվյալով՝ ծերանոցը գրանցված չի եղել համապատասխան ռեեստրում:

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հրդեհի պատճառը վառարանի ոչ պատշաճ շահագործումն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն