Ռուբեն Վարդանյանին ուղղված Բայրամովի մեղադրանքն ու նրանից Լավրովի հրաժարումը բարձրացրեցին Վարդանյանի վարկանիշը Արցախում և ՀՀ–ում, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ, պարզ կդառնա ապագայում․ Ղազինյան
Նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է Բայրամով–Լավրով հանդիպմանը, որը տեղի է ունեցել երեկ։
Ղազինյանը գրել է․ «Երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ռուբեն Վարդանյանի ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, իսկ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը` Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ պահանջեց, որ Վարդանյանը հեռանա Արցախից:
Այդ հանդիպմանը պետք է մասնակցեր նաև Միրզոյանը, ով հրաժարվեց մասնակցել` Լաչինի շրջափակված լինելու հիմքով և փոխարենը սկսեց ինտենսիվ բանակցություններ վարել արևմտյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Այս հանգամանքը բավական նյարդայնացրել էր ռուսական կողմին, ինչն արտացոլված էր Լավրովի նախ դեմքին, ապա նաև նրա կողմից տրված գնահատականներում և որակումներում:
Լավրովն անմիջապես հրաժարվեց Վարդանյանից` հայտարարելով, որ Ռուսաստանը որևէ կապ չունի Վարդանյանի նշանակման հետ, քանի որ նախորդ օրը Պուտինն արդեն ազատել էր Վարդանյանին ՌԴ քաղաքացիությունից:
ԻՆչու է՞ին Բայրամովն ու Լավրովը կենտրոնացել Վարդանյանի անձի վրա, ինչու՞ նրա անձը 2 օրվա ընթացքում այդքան կարևորվեց Արցախյան հակամարտության կոնտեքստում, դեռ պետք է հասկանալ:
Բայց այն, որ Բայրամովի նրան ուղղված մեղադրանքներն ու Լավրովի նրանից հրաժարումը շեշտակի բարձրացրեցին Վարդանյանի վարկանիշը Արցախում, ապա նաև Հայաստանում, անվիճելի է:
Իսկ թե ինչու դա տեղի ունեցավ, պարզ կդառնա մոտ ապագայում. . .»։