Լաչինի միջանցք մուտք ունի միայն Կարմիր խաչը․ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ալիևի օգնականին
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, թե, իբր, Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անարգել անցնում է:
«Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս ԿԽՄԿ-ի՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցները. Ադրբեջանի ղեկավարությունը, սա ներկայացնելով որպես մարդասիրության ակտ, վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ, Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից և մուտք ունի միայն Կարմիր Խաչը»,- «Թվիթեր»-ում գրել է Մարուքյանը: