Մենք պետք է ընդդիմանանք, դեմ տանք մեր ուժն իրենց. Ռուբեն Վարդանյան
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքից հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը.
«Փետրվարի 23-ին լինելու է 35 տարի, որ մենք սկսել ենք մեր պայքարը․ 35 տարի մենք պայքարի մեջ ենք։ Մենք պետք է շարունակենք և ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը տեսնի իսկապես, որ մենք հաղթահարել ենք մեր դժվարությունները և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել։
Հավատացե՛ք․ ամեն օր՝ առավոտվա ժամը 7-ից մինչև գիշերվա ժամը 2-ը, մենք աշխատում ենք` մենք բոլորս, որ մի բան անենք, հաղթահարենք այս դժվարությունները։
Սա է մեր ուժը, որ մենք ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ մենք իսկապես դարձել ենք հասարակություն, որը գիտի՝ ինչ է նշանակում ժողովրդավարությունը, ինչ են նշանակում մարդու իրավունքները, ինչ է նշանակում մարդուն հարգելը։
Մի օրենք կա․ երբ քեզ սեղմում են, կա՛մ դու ուժեղանում ես ու հետ ես հրում, կա՛մ փախչում ես։ Մենք իրավունք չունենք փախչելու․ մենք պետք է ընդդիմանանք, մենք պետք է դեմ տանք մեր ուժն իրենց»։