Հասկանում եք, թե ոչ, Հանրապետականն այսօր կանգնած է հայկական պետականության պահպանման և Արցախի ապագայի գարանտի դերում. Արտակ Զաքարյան
Իշխանական քարոզիչների հանձնարարությամբ, որոշ շրջանակներ, կոնկրետ ծառայության դիմաց, պատվիրում են «իշխանության դեմ պայքարող որոշ ընդդիմադիր գրչակների»: Պահանջը կայանում է նրանում, որ վերջիններս պետք է սոցցանցերում պարբերաբար տարածեն կեղծ գրառումներ, իբրև թե Նիկոլին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-են բերել իշխանության: Այս թեզն իհարկե աբսուրդ է, բայց ունի իր պատճառները:
Պատճառ N1:
Նիկոլի ռեյտինգը հասարակության մեջ հավասարվում է զրոի, իսկ ՔՊ-ի կապիտուլյանտներն ամենաշատը վախենում են Սերժ Սարգսյանի նկատմամբ աճող վստահությունից ու Հանրապետականի հնարավոր ազդեցությունից: Պատահական չէ, որ այս դավադիրները, իրենց մահացու մեղքերն ամեն կերպ փորձում են բարդել նախորդների վրա, իսկ որոշների շուրթերով տարածում են լուրեր, իբրև թե իրենց(Նիկոլին) իշխանության է բերել Սերժ Սարգսյանը: Այս կերպ փորձ է արվում թուլացնել ընդդիմության նկատմամբ ժողովրդի հավատը և երկարաձգել Նիկոլի սատկած իշխանությունը:
Պատճառ N2
«Ընդդիմադիր» դաշտի վերոհիշյալ կերպարները հաճույքով են կատարում Նիկոլի իշխանության այդ պատվերը, քանզի հույս ունեն, որ ՀՀԿ նկատմամբ աճող վստահության կորուստն իրենց շանս է տալու «ընդդիմություն խաղալ» և դրսի տերերից ստացվող պատվերով կարողանալու են մինչև վերջ իրականացնել իրենց պրոթուրքական պրոյեկտները:
Չի ստացվելու: Երջանկահիշատակ Գալուստ Սահակյանի ասած` «մենք ձեր բոլորի մերկությունը տեսել ենք, բայց չենք գայթակղվել»:
Ոչ ոք չի կարողանալու Հանրապետականին թուլացնել և դուրս մղել դաշտից, իսկ արդյունքում` պետականազրկել Հայաստանն ու թուրքի բաժին դարձնել Արցախը: Ղալաթ եք արել բոլորդ` դրսերում և ներսերում:
Հասկանում եք, թե ոչ, Հանրապետականն այսօր կանգնած է հայկական պետականության պահպանման և Արցախի ապագայի գարանտի դերում: Որպես արմատական ընդդիմություն` նրան լռեցնել չե´ք կարողանալու, իսկ որպես իշխանության վրա ազդեցության ձգտող ուժ` նրան կանգնեցնել չե´ք կարողանալու: