Ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են Էնգելսի ռազմական օդակայանին մոտեցող ուկրաինական անօդաչուն. կան զոհեր
Ռուսական ՀՕՊ համակարգերը ցածր բարձրության վրա խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Էնգելսի ռազմական օդակայանին (Սարատովի մարզ) մոտենալիս, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Անօդաչու թռչող սարքը խոցվել է դեկտեմբերի 26-ի գիշերը Մոսկվայի ժամանակով մոտավորապես 1:35-ին։
«Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով օդակայանում գտնվող տեխնիկական անձնակազմի երեք ռուս զինծառայող մահացու վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկուշաբթի գիշերը սոցցանցերում ականատեսները հայտնել են Էնգելսի ռազմական օդակայանի տարածքում պայթյունի և օդային հարձակման ահազանգի ձայներ։ «Սարատով 24» հեռուստաալիքի թղթակիցը հայտնել է նաև, որ մի քանի շտապօգնության մեքենա և հրշեջ մեքենա են շարժվում դեպի օդակայան։