Ադրբեջանը Արցախի ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում՝ պաշարման մեջ պահելով նրանց. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ:
«Օր 16-րդ. Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, մնում է Ադրբեջանի կողմից շրջափակված: Մատակարարման միակ երթուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են։
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում, մինչդեռ շրջափակել է նրանց և պաշարման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,- գրել է Մարուքյանը: