Կիմ Չեն Ընը պաշտոնյաներից պահանջել է «ժողովրդին ծառայող տղաներ» լինել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնյաներից պահանջել է միշտ լսել ժողովրդի կարծիքը, աշխատել նրանց համար և հարկ եղած դեպքում վազվզել նրանց համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պաշտոնյաները պետք է անսահման հավատարիմ լինեն ժողովրդի պահանջներին, լսեն նրանց կարծիքը, ապրեն և աշխատեն ժողովրդին նվիրված տղաների պես»,- ասել է ԿԺԴՀ ղեկավարը: