Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Յոնգ Սոպը ներողություն է խնդրել, որ բանակը չի կարողացել խոցել հյուսիսկորեական հինգ անօդաչու թռչող սարքերը, որոնք երկուշաբթի  խախտել էին Հարավային Կորեայի օդային տարածքը, հայտնում է Yonhap News գործակալությունը։

նախարարը հերքել է ԶԼՄ-ների այն ենթադրությունները, որ հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերը կարող էին հասնել Սեուլի կենտրոնական Յոնսան շրջան, որտեղ գտնվում են նախագահի գրասենյակը և պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեայի հինգ անօդաչու թռչող սարքերը ներխուժել են Հարավային Կորեայի տարածք։ Զինվորականների խոսքով՝ դրանք փոքրածավալ դրոններ էին՝ թևերի երկու մետր բացվածքով։ Դրանք ոչնչացնելու համար Սեուլը օդ է բարձրացրել կործանիչներ, ուղղաթիռներ և այլ միջոցներ: Հարավկորեացի զինվորականների գործողությունը տևել է 5 ժամ, ուղղաթիռներից անօդաչուների ուղղությամբ 20 մմ-ոց թնդանոթներից արձակվել է մոտ 100 կրակոց, սակայն անօդաչուները խոցել չի հաջողվել: Դրանց մի մասը վերադարձել է Հյուսիսային Կորեա, մյուս մասը՝ անհետացել ռադարներից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն