Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է. Արցախի ՄԻՊ
Արցախում վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության, տեղաշարժի ազատության, կրթության և այլ հիմնարար իրավունքները, Ֆեյսբուքում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Արցախի շրջափակման 17-րդ օրը. վտանգված են 120 հազար մարդու կյանքի, առողջության, տեղաշարժի ազատության, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ Արցախում հումանիտար իրավիճակն օրեցօր վատանում է»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։