Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում․ Զախարովա
Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունն Անդրկովկասում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բոլոր երկրներն իրավունք ունեն զարգացնել այլ պետությունների հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը, սակայն այն չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ»,-նշել Է Զախարովան:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ նպատակ է դրված մինչև 2025 թվականը Ադրբեջանի ԶՈւ-ը հասցնել Թուրքիայի ԶՈւ մակարդակի։