Ապամոնտաժվել է «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում գտնվող գովազդային վահանակը
«Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքը մշտապես աչքի է ընկել յուրահատուկ ճարտարապետությամբ։Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են` վերականգնելով հանրապետական նշանակություն ունեցող կայարանի տեսքը՝ երեկ ապամոնտաժվել է կայարանի տարածքում գտնվող, վերգետնյա շինությանը կից գովազդային վահանակը։