Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստորագրել է ազգային փոքրամասնությունների մասին օրենքը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի հետագա եվրաինտեգրման համար: Ուկրաինական Strana.ua հրատարակության համաձայն՝ 2019 թվականից Եվրամիությունը պահանջում է վերամշակել ուկրաինական նորմերը՝ դրանք համապատասխանեցնելով ազգային փոքրամասնությունների պաշտպանության ԵՄ չափանիշներին։

Օրինագիծն արգելում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և երաշխավորում է հավասար «քաղաքացիական, քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և լեզվական իրավունքներ ու ազատություններ»։ Դա վերաբերում է հատկապես ազգային փոքրամասնությունների լեզուներով կրթության իրավունքին, տեսակետների և համոզմունքների, մտքի, խոսքի, խղճի ու կրոնի ազատ արտահայտմանը: Միաժամանակ օրենքում նշվում է, որ իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել՝ հետևելով ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և հասարակական կարգի պաշտպանության վերաբերյալ օրենքներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն