Կիևի մարզում վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներից մեկը
Երկուշաբթի գիշերը Կիևի մարզում կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ է վնասվել ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբան։
«Տարածաշրջանում հարվածների հետևանքով վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում՝ չհստակեցնելով, թե խոսքն ինչ օբյեկտի մասին է և որտեղ է այն գտնվում։
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր քաղաքում էներգետիկ օբյեկտների վնասման մասին։ Ներկա պահին Ուկրաինայի մայրաքաղաքում վթարային հոսանքազրկումներ են։
Լույս երկուշաբթի գիշերն Ուկրաինայի մի շարք քաղաքներու օդային տագնապ է հայտարարվել։ Պաշտոնական տվյալներով՝ այն հնչել է գրեթե յոթ ժամ։