Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելու հարցում դրական լուծում է ակնկալում, հակառակ դեպքում կարող է դիմել ռազմական ինքնաթիռների իր պահանջները բավարարելու այլընտրանքային տարբերակների։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ Կոնգրեսը գործարքի հաստատման գործընթացը կսկսի հունվարին։ Դա բխում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերից։ Հակառակ դեպքում մենք հնարավորություններ և վճռականություն ունենք` անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ազգային անվտանգության շրջանակներում մեր կարիքները հոգալու համար»,- ասել է Քալընը։

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Թուրքիայի նախագահ Էրդողանին։ 

Արդյունքում մենք ակնկալում ենք, որ Կոնգրեսը կգործի ռացիոնալ, այլ ոչ թե կառաջնորդվի այսրոպեական քաղաքական շահերով»,- նշել Է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն