2022-ի հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել է 2021-ի նույն շրջանի համեմատ 105%-ով ավելի դրամ․ Գևորգ Պապոյան
2022 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 1 տրիլիոն 960.5 մլրդ դրամ, ինչը 1 տրիլիոն 4.3 մլրդ դրամով կամ 105%-ով ավելի է 2021 թ. և 1 տրիլիոն 161.5 մլրդ դրամով կամ 145.4%-ով ավելի է 2020 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022 թ․ հունվար-հոկտեմբերի ցուցանիշից մեծ է 205.6 մլրդ դրամով կամ 11.7%-ով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
«2022 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 989.8 մլրդ դրամ, ինչը 439 մլրդ դրամով կամ 79.7%-ով ավելի է 2021 թ. և 437.4 մլրդ դրամով կամ 79.2%-ով ավելի է 2020 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022 թ․ հունվար-հոկտեմբերի ցուցանիշից ավելի է 116.5 մլրդ դրամով կամ 13.3%-ով: 2022 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 970.7 մլրդ դրամ, ինչը 563.3 մլրդ դրամով կամ 139.4%-ով ավելի է 2021 թ. և 724.1 մլրդ դրամով կամ 293.6%-ով ավելի է 2020 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022 թ․ հունվար-հոկտեմբերի ցուցանիշից ավելի է 89.1 մլրդ դրամով կամ 10.1%-ով:
2022 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 4 մլրդ 599.5 մլն դոլար, ինչը 2 մլրդ 701 մլն դոլարով կամ 142.3%-ով ավելի է 2021 թ. և 2 մլրդ 956.9 մլն դոլարով կամ 180%-ով ավելի է 2020թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022 թ․ հունվար-հոկտեմբերի ցուցանիշից ավելի է 519.9 մլն դոլարով կամ 12.7%-ով:
2022 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 2 մլրդ 317.7 մլն դոլար, ինչը 1 մլրդ 225.2 մլն դոլարով կամ 112.1%-ով ավելի է 2021 թ. և 1 մլրդ 183.8 մլն դոլարով կամ 104.4%- ով ավելի է 2020 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022 թ․ հունվար-հոկտեմբերի ցուցանիշից ավելի է 294.5 մլն դոլարով կամ 14.6%-ով:
2022 թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 2 մլրդ 281.8 մլն դոլար, ինչը 1 մլրդ 475.8 մլն դոլարով կամ 183.1%-ով ավելի է 2021թ. և 1 մլրդ 773.1 մլն դոլարով կամ 348.6%-ով ավելի է 2020 թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022 թ․ հունվար-հոկտեմբերի ցուցանիշից ավելի է 225.4 մլն դոլարով կամ 11%-ով»,- գրել է Պապոյանը: