Իսրայելի նոր կառավարությունը կվերանայի երկրի արտաքին քաղաքականությունը և ինքնուրույն կպաշտպանի իր շահերը՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Երուսաղեմում տեղի ունեցած խորհրդաժողովում ելույթի ժամանակ:

«Մեր ձայնը լսելի կլինի ամբողջ աշխարհում։ Համաշխարհային հանրության թելադրանքին գլուխ խոնարհելու փոխարեն մենք հպարտորեն կպաշտպանենք Իսրայելի Պետության շահերը»,- ասել է Նեթանյահուն:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը հայտարարել էր, որ երկրի նոր կառավարությունը ավելի քիչ բացեիբաց կխոսի Ուկրաինայի մասին: Նա նաև վստահություն էր հայտնել, որ անվտանգության և էներգետիկ ոլորտներում եվրոպական երկրների առջև ծառացած խնդիրները Իսրայելի համար հնարավորություն կստեղծեն առանցքային դերակատար դառնալ միջազգային ասպարեզում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն