Մակրոնը Զելենսկուն խոստացել է տանկեր մատակարարել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ 1 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է ընդլայնել ռազմական օգնությունը Կիևին և անվավոր տանկեր մատակարարել։ Ելիսեյան պալատից հավելել են, որ ուկրաինական բանակին առաջին անգամ են արևմուտքում մշակված տանկեր տրամադրվում:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Կիևին թեթև տանկեր և զրահատեխնիկա տրամադրելու որոշման և այդ հարցով գործընկերների հետ աշխատանքներն ակտիվացնելու համար: Նա նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարի հետ պայմանավորվել են գործակցել նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման ուղղությամբ։