Ժամանակն է, որ նախագահ Բայդենն ուղղակի ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա. Սերժ Թանկյան
Ժամանակն է, որ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ-ն ուղղակի ճնշում գործադրեն Ալիևի ռեժիմի վրա՝ վերջ դնելու այս խելագարությանը և անհապաղ հումանիտար օդային փոխադրումներ թույլ տալու Լեռնային Ղարաբաղ, ասել է System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը TYT-ին տված հարցազրույցում։
TYT’s The Conversation-ում Թանկյանը խոսել է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախի ապօրինի շրջափակման մասին։ Արցախն արդեն 25 օր է շրջափակված է։
«Մենք պետք է ստիպենք իշխանություններին՝ ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև Եվրոպայի, որ ավելի ուժեղ պատժամիջոցային քաղաքականություն վարեն Ադրբեջանի դեմ: Սա դաժան բռնապետություն է, որը սպանում է մարդկանց և փորձում սովամահ անել»,- ասել է նա: