Եթե ուզում եք իմանալ 44-օրյա պատերազմում խայտառակ պարտության պատճառներից մեկը կամ մի քանիսը, ընթերցեք ոմն Համբարձումյան Միքայելի գրառումը, որն աշխատել է փաշինյան նիկոլի մոտ որպես ԱԱԾ տնօրեն:

Ուրեմն, սույն անհասկանալի երևույթը դժգոհում է ընդդիմությունից, ասում է, որ ընդդիմությունը կկորցնի հարյուր հազարավոր քաղաքացիների վստահությունը, եթե այսպես շարունակի: Բայց ի՞նչ է արել ընդդիմությունը, ինչո՞վ է զայրացրել սույն անհասկանալի երևույթին:

Նորմալ մարդիկ ընդդիմությանը հազարումի գանգատ կարող են ներկայացնել: Ասենք, կարելի է փնովել ընդդիմությանն իր անատամ քաղաքականության, սահմանադրական դաշտից դուրս չգալու, հարմարվողության, մի խոսքով, ապաշնորհության համար: Բայց տեսեք, թե ինչու չսիրեց ընդդիմությանը սույն երևույթը: Ահա թե ինչ է սա գրում:

«Իմ պատկերացմամբ պետական, հանրային, քաղաքական գործիչները, նրանց ընտանիքի անդամները պետք է դրսևորեն ընդգծված զուսպ վարքագիծ, ապրեն երկրի, ժողովրդի խնդիրներով, առավելապես՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները:

Այս օրերին, երբ լսում եմ, որ հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչները կամ նրանց ընտանիքի անդամներն, Ամանորի կամ այլ առիթներով արտասահմանում են, պարզապես զարմանք ու ափսոսանք եմ ապրում: 

Չէ որ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարով մարդիկ, հավատացել են Ձեզ, հույս են կապել, որ Դուք իրական, գաղափարական առաջնորդներ եք ում համար երկրի խնդիրները վեր են ամեն ինչից:

Այդպես չի կարելի, ճիշտ չէ, հուսախաբ մի արեք մարդկանց, վստահությունը վերականգնելը հեշտ չէ, անհնարին է: 

Եթե հիասթափվել եք, հույս չունեք, այլևս շանս չեք տեսնում՝ համապատասխան հետևություն արեք:

Կրկնում եմ՝ հարյուր հազարավոր մարդիկ ցավում են երկրի համար, ուզում են պայքարել և հույս են կապում Ձեր հետ, այնինչ՝ Դուք կարծես դա անտեսում եք, ապրում եք իներցիոն կյանքով»,- գրում է Համբարձումյան Միքայելը (կետադրությունը, ուղղագրությունը հեղինակային են, հետևություններ արեք սրա խելքի, ուղեղի չափի ու մակարդակի մասին – Ա.Խ.):

Հիմա, ի՞նչ է ստացվում: Ըստ սրա՝ ընդդիմության գլխավոր գործառույթը համեստ և անպայման երկրի տարածքում Նոր տարի դիմավորելն է, հակառակ դեպքում ժողովուրդը կհիասթափվի: Այսինքն, սա երազում է այնպիսի ընդդիմության մասին, որի մասին կերազաեր անձամբ սրա շեֆը՝ Նորին գերազանցություն ժողվարչապետը: Ինչ վերաբերում է անձամբ Համբարձումյան Միքայելին, ապա պետք է մի քանի բառով անդրադառնալ սրա աշխատանքային գործունեությանը: Նախ, սա կմնա պատմության մեջ «տուշոնկա» օպերացիայի կազմակերպիչ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ: Երկրորդ՝ սա դեռ երկար կհիշվի և հետագայում դատարաններից դուրս չի գա՝ ցուցմունքներ տալով այն մասին, թե այդ ինչպես չնկատեց և թույլ տվեց Արցախի վաճառքը՝ լինելով ազգային անվտանգության թիվ մեկ պատասխանատուն: Երրորդ՝ ինչու ցռեց տակը և դուրս եկավ աշխատանքից (դե, այս հարցի պատասխանն էլ է ակնհայտ. Սրան թվաց, թե հեսա փաշինյան նիկոլին ընդդիմությունը ռադ կանի, որոշեց հեռու մնալ դրամատիկ զարգացումներից):

Մի քանի բառ էլ իմ մասին ասեմ: Հենց սա 2020-ի հոկտեմբերի 6-ին ապօրինի կերպով փակեց Shame.am կայքը՝ առանց բացատրությունների, դատական ակտի: Փակեց, և վերջ: Սրա օրոք ինձ հանեցին ինքնաթիռից՝ պատճառելով հսկայական նյութական վնաս (ավիատոմսի, հյուրանոցային վճարների կորուստ), հաջորդ օրը ապօրինի քրեական գործ հարցուցեցին, որպեսզի արդարացում լիներ իմ թռիչքի խոչընդոտմանը, իսկ այդ գործը տարիուկես ապարդյուն քննվելուց հետո կառճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառով (այսինքն, սա չէր իմանում, որ իմ արարքների մեջ հանցակազմ չկա, տարիուկես էր պետք, որ հասկանա, իսկ այդ ընթացքում ես զրկված էի ազատ ճանապարհորդելու իմ սահմանադրական իրավունքից): Վերջապես, սա բացարձակ ապաշնորհ դուրս եկավ անգամ սպանություններ, առևանգումներ կազմակերպելու բարձր և վեհ արվեստում. 2020-ի հոկտեմբերի 22-ին սա մի խայտառակ փորձ կազմակերպեց  առևանգման` հետագա սպանության նպատակով, սակայն դարձյալ տապալեց:

Եվ այսքանից հետո, լինելով ընդամենը Համբարձումյան Միքայել, այն է՝ մի խայտառակ անհասկանալի երևույթ, սա քաղաքական հայտարարություն է տարածում՝ քննադատելով ընդդիմությանը պետական տոները արտերկրում նշելու համար: Ծիծաղելի՞, թե՞ լացելու է արդեն… 

Դե, հիմա ասեք. ո՞վ  կամ, միգուցե, ի՞նչ է Համբարձումյան Միքայելը (այս հարցի շուրջ կմտածի նաև դատարանը, երբ սա վկայի կամ գուցեև մեղադրյալի կարգավիճակում մի քանի ղարաբաղյան թափթփուկների հետ հայտնվեց այնտեղ): Ամեն…


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն