Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտարարել, որ պատրաստ է ստանձնել հակամարտության կարգավորման հարցում միջնորդի առաքելությունը։ Նա նաև հայտնել է, որ շարունակվում են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքները։

Թուրքիայի ղեկավարի վարչակազմի տվյալով՝ Էրդողանն առաջարկել է «դիվանագիտական աջակցություն տրամադրել Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված գործընթացներն արագացնելու հարցում»։

Նախագահները քննարկել են նաև Թուրքիայի կողմից Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրումը, էներգետիկայի ոլորտում աջակցությունը, հացահատիկի գործարքի շուրջ վերջին զարգացումները և անվտանգություն ոլորտում գործակցության հեռանկարները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն