Լավ եթե բոլորը խախտում են նոյեմբերի 9-ի կետերը, է գոնե ճանաչեք Արցախի անկախությունը. Հրանտ Բագրատյան
25-րդ օրն է, որ Արցախը զուրկ է ռեսուրսների մատակարարումից։ Հումանիտար աղետի մեջ ենք։ ՀՀ իշխանություններն անընդհատ Ադրբեջանին ու ՌԴ-ին են մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտված։
Ադբեջանը Հայաստանին է մեղադրում՝ համարելով նոչեմբերի 9-ի փաստաթուղթը առաջինը խախտած կողմ։
ՌԴ-ն մեղադրում է և Ադրբեջանին և Հայաստանին։ Իսկ Արցախն օրեցոր հալվում է։ Ինչպես 2018-ին, երբ ՆՓ-ն ու ՔՊ-ն մանիպուլացնում էին հասարական կարծիքը, հիմա էլ մի արշավ են սկսել ՌԴ-ի դեմ։ Որոշ ժամանակ անց անելու են ճիշտ հակառակը։
Լավ եթե բոլորը խախտում են նոյեմբերի 9-ի կետերը, է գոնե ճանաչեք Արցախի անկախությունը։ ՀՀ-ից հետո այդ անկախությունը կճանաչի ևս մի երկու տասնյակ պետություն։ Թե "դուխներդ" չի հերիքում։