Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրանք թշնամիներ չդառնան, ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

«Սա մի ժողովուրդ է, որը դուրս է եկել Կիևի մկրտության ավազանից, շատ մեծ ժողովուրդ է: Եվ այդ մեծությունը միշտ վախ, նախանձ է առաջացրել ուրիշների մեջ, և, հետևաբար, հնագույն ժամանակներից արտաքին ուժերը աշխատել են այս ժողովրդին բաժանել և նույնիսկ մի մասը մյուսի դեմ հանել»,-ասել է պատրիարքը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ուկրաինայում, նրա կարծիքով, փորձում են «քաղաքակրթական նախադրյալ» ստեղծել մարդկանց պառակտելու համար:

«Այսօր Ուկրաինայում ամեն ինչ արվում է, որպեսզի ուկրաինացիների աչքում Ռուսաստանը իսկապես թշնամի դառնա, իսկ ռուսները դառնան այլ ժողովուրդ: Ապագան, իհարկե, կախված է նրանից, թե որքանով «հաջող» կլինի մեկ ժողովրդի երկու մասերի միջև անդունդ ստեղծելուն միտված այս ամբողջ գործողությունը։ Բայց եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որպեսզի ոչ մի դեպքում ուկրաինացիներն ու ռուսները չդառնան թշնամիներ»,- եզրափակել է պատրիարք Կիրիլը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն