Թուրքիան ի վիճակի է «Բայրաքթար»-ներն օգտագործել դրանց նոր սեփականատերերի դեմ․ Սելջուկ Բայրաքթար
Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, կարող է «Բայրաքթար» հարվածային անօդաչու սարքերն ուղղել դրանց ներկայիս տերերի դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։
Ասել է Baykar-ի գործադիր տնօրեն Սելչուկ Բայրաքթարը։
Գործարարին հարցրել են, թե ինչ կլինի, եթե թուրքական անօդաչու թռչող սարքեր գնած երկիրը դրանք կիրառի Անկարայի դեմ։
«Մենք գիտենք, որ դրանք բարձր տեխնոլոգիական սարքեր են, և մենք դրանք համալրում ենք ծրագրային ապահովմամբ: Միայն նրանք, ովքեր մշակում են այս տեխնոլոգիան, գերիշխում են ծրագրային ապահովման վրա», - ասել է Բայրաքթարը:
Նա նաև հավելել է, որ ընկերությունը սերտ հարաբերությունների մեջ է այն երկրների հետ, որոնց անօդաչու թռչող սարքեր է վաճառում, և իրենք այդ երկրներից նման ակնկալիքներ չունեն։
«Թուրքիան ռազմավարական դաշինք ունի այն երկրների հետ, որոնց անօդաչու թռչող սարքեր է վաճառում»,- եզրափակել է Բայրաքթարը։