Մենք շտապ օգնության խնդիր ունենք, եթե էսպես շարունակվի, չենք կարողանա աշխատել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով երկրում բենզինի ու վառելիքի սուղ պայմանների մասին:

«Չեմ ընդունում, որ մարդը հնարավորություն ունի մի քանի տոննա բենզին փոխանակի ինչ-որ մարդկանց հետ, իր երեխաները, ընտանիքը օգտագործում են դա, քշում են մեքենա: Եթե ինքը էդքան լավ տղա է, ճարել է էդ բենզինը, պիտի գար շտաբ, ասեր՝ հնարավորությւոն եմ ունեցել, ճարել եմ, բոլորս մի նավի մեջ ենք»,- ասաց Վարդանյանը:

Նա անդրադարձավ իր համար անընդունելի մեկ այլ դեպքի ևս. «Չեմ ընդունում էն մարդուն, ով հնարավորություն է ունեցել պայմանավորվել խաղաղապահների կամ մեկ ուրիշի հետ, ուտելիք է բերել ու թանկ գնով վաճառել քաղաքացիներին: Ես չեմ ընդունում մարդկանց, ովքեր փորձում են փող աշխատել էս դժվարությունների ժամանակ»:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն