Բրազիլիայում անկարգություններին մասնակցության համար կալանավորվել է ավելի քան 400 մարդ
Առնվազն 400 մարդ է ձերբակալվել Բրազիլիայի մայրաքաղաքում անկարգություններին մասնակցելու համար, հայտնել է երկրի դաշնային շրջանի նահանգապետ Իբանես Ռոչան։
«Մենք շարունակում ենք աշխատել՝ բացահայտելու բոլորին, ոորոնք մասնակցել են դաշնային շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գորխողություններին: Մենք շարունակում ենք աշխատել կարգուկանոնը վերականգնելու ուղղությամբ»,- գրել է նա սոցցանցում՝ հավելելով, որ անկարգությունների և ջարդերի բոլոր մասնակիցները «կվճարեն կատարված հանցագործությունների համար»։
Հունվարի 8-ին հազարավոր ցուցարարներ ներխուժել են Բրազիլիայի մայրաքաղաքի Ազգային կոնգրեսի (խորհրդարան) շենք և այնտեղ ավերածություններ են իրականացրել։