Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը 2022-ի հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստանում էր և հանդիպում ունեցավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Պաշտոնյաների խոսակցության կարևոր դրվագի մասին եմ իմացել, որը հաստատեցին նաև Իրանի ԱԳՆ -ում։

Երբ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հարցրել է, թե ինչպես պատահեց, որ 2020-ին Արցախում չկռված Հայաստանի իշխանությունները ձախողեցին նաև 2022-ի սեպտեմբերին Ջերմուկում, Վարդենիսում, Սիսիանում և մյուս վայրերում, Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ ու խելացի տեսք ընդունելով պատասխանել է. «ռուսներն էին մեղավոր»։

Իրանի ԱԳ ապշահար նախարարի հարցին, թե ինչ կապ ունեն ռուսները, եթե դու սեփական զորքին կրակելու հրաման չես տալիս, Փաշինյանը նույն լուրջ դեմքով արձագանքել է. «ռուսները հրթիռների կոդերը չէին տվել, որ կրակեինք․․․»։

Այս պատասխանը իրանցի պաշտոնյաների մոտ անթաքույց ծիծաղ է առաջացրել։ Թեհրանում մեր հանդիպումների ժամանակ իրանցի գործիչները հարցնում են՝ դուք այդքան միամիտ եք, որ հավատո՞ւմ եք կոդերի մասին Փաշինյանի հեքիաթներին։

Պատասխանում եմ՝ ես չէ, բայց հանրությունը, որ չգիտի, թե ինչպես է աշխատում, ասենք, հրետանին կամ Սմերչը, հավատում է ամեն տեսակի բարբաջանքի։

Անկեղծ ասած՝ իմ պետության անունից ամաչում էի իրանցիների հետ զրուցելիս։ Խոսակցության մեջ մի իրանցի պաշտոնյա հետաքրքիր միտք ասաց․ «Կոդերի մասին բոլոր այդ խոսակցությունները էժանագին ստեր են, որոնք հորինվել են ձեր իշխանության դավաճանությունը արդարացնելու համար։ Երբ հրթիռը կամ այլ խոշոր զենք վաճառվում է, դրա տնօրինման բոլոր հնարավորությունները տրվում են գնորդ երկրին։ Բացառությամբ 1-2 զինատեսակների, որոնք կառավարվում են արբանյակներով, մնացած բոլոր զենքերը գնորդ երկրի տնօրինման տակ են։ Միակ կոդը, որ գոյություն ունի, հանրության գլխում է, գիտակցության մեջ։ Փոխեք ձեր մտածողության կոդերը, պայքարեք երկրի ու հայրենիքի համար, ոչ թե իշխանության կամ անձի, և այդ դեպքում բոլոր կոդերը բաց կլինեն ձեզ համար․․․»»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն