ՌԴ-ն մտադիր է դուրս գալ հակակոռուպցիոն Կոնվենցիայից․ Պուտինը դիմել է Պետդումային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի պատգամավորներին է ներկայացրել կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության մասին կոնվենցիայից Ռուսաստանի դուրս գալու մասին օրենքի նախագիծը։
«Չեղյալ հայտարարել 1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգ քաղաքում Ռուսաստանի Դաշնության անունից ստորագրված Կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության մասին Կոնվենցիան»,- ասվում է փաստաթղթում։
Ինչպես նշվում է բացատրական գրության մեջ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն դադարեցրել է Ռուսաստանի լիիրավ անդամակցությունը Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին (ԳՐԵԿՈ), որը վերահսկում է կոնվենցիայի պահպանումը։
Այսպիսով, Ռուսաստանը կորցրել է ձայնի իրավունքը և չի կարող մասնակցել զեկույցների քննարկմանը։