Հայաստանը Միութենական պետությանն անդամակցելու վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը պաշտոնապես չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից Միութենական պետությանն անդամակցելու առաջարկ և չէր էլ կարող լինել։ Բայց, ցավոք, իրականությունն այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, սակայն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունն ու պետականությունը բացարձակ արժեքներ են։ «Մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում անել ամեն ինչ՝ ապահովելու մեր պետության, հայրենիքի և պետականության հարատևությունը»,- հավելեց վարչապետը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն