Աֆղանստանի կառավարությունը, որը ձևավորվել է «Թալիբան» շարժման անդամների կողմից, 10-օրյա ժամկետ է սահմանել կանանց գեղեցկության սրահների փակման համար և իգական սեռի ներկայացուցիչներին արգելել աշխատել առևտրի կենտրոններում: Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

««Թալիբան»-ի կառավարությունը 10-օրյա ժամկետ է սահմանել կանանց գեղեցկության սրահների փակման համար»,- ասել են աղբյուրները։

Նրանք հավելել են, որ Աֆղանստանի իշխանությունները նաև կարգադրել են արգելել կանանց աշխատել առևտրի կենտրոններում։

Նախկինում թալիբները կարգադրել էին Աֆղանստանում գործող բոլոր տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին դադարեցնել կին աշխատակիցների աշխատանքը։

Աֆղանստանի ԶԼՄ-ները հաղորդում են նաև, որ Թալիբանի կառավարության բարձրագույն կրթության նախարարությունը կարգադրել է Աֆղանստանի մասնավոր և պետական բուհերում դադարեցնել աղջիկ ուսանողների ուսումնառությունը: Աֆղանստանի կրթության նախարարն ասել է, որ աշխարհիկ բուհերում աղջիկների կրթությունը հակասում է իսլամի օրենքներին և իսլամական ավանդույթներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն