Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակի լրջությունը՝ Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է նամակով դիմել Դաշնային խորհրդին՝ խնդրելով Շվեյցարիայի միջամտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով՝ ձայների 8 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հանձնաժողովը որոշել է նամակ ուղարկել Դաշնային խորհրդին՝ տեղեկացնելով, որ դատապարտում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած միջազգային իրավունքի խախտումները։ Հանձնաժողովը խնդրում է, մասնավորապես, միջամտել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում (ՄԱԿ)՝ շրջափակման վերացումը և ռազմական գործողությունների դադարեցումն ապահովելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն